Վաղ առավոտյան Էր-Ռիադում գտնվող ամերիկյան դեսպանատանը տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով վկաներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցչությունում լսվել է ուժգին պայթյուն, որից հետո սկսվել է հրդեհ։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի այն թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա երկրների դեսպանատներ, նկատվում է սև ծուխ, որը բարձրանում է վեր։
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը և Սաուդյան Արաբիայի կառավարության մամուլի ծառայությունը դեռևս չեն արձագանքել Reuters-ի հարցմանը այս միջադեպի վերաբերյալ։





























