Գերմանիայի լցակայաններում վառելիքի գների աճի պատճառով երկար հերթեր են գոյացել, հայտնում է Bild-ը:

Իրանում տիրող իրադարձությունների ֆոնին Գերմանիայի վարորդները մտավախություն ունեն, որ բենզինի և դիզելային վառելիքի գները կտրուկ կբարձրանան, դրա համար էլ ակտիվորեն լցնում են իրենց մեքենաների բաքերը:

Լցակայանների ասոցիացիայի ներկայացուցիչ Հերբերտ Ռաբլը հայտնել է, որ «ողջ Գերմանիայի բոլոր լցակայաններում երկար հերթեր են նկատվում: Բոլորը մտահոգված են»:

Լցակայաններում գներն արդեն աճել են: Խոշոր կոնցեռնները հայտնել են, որ գներին կավելացնեն ևս «երկու-երեք տոկոս»: Ուրբաթ օրը Super E10 տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 1,780 եվրո, կիրակի՝ 1,791 եվրո, իսկ երկուշաբթի՝ 1,830 եվրո: «Գների հետագա աճ ենք սպասում», - հայտարարել է Գերմանական ավտոմոբիլային ընդհանուր ակումբի (ADAC) ներկայացուցիչը: