ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Politico-ի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի ռազմական կարողությունները կայուն կերպով նվազում են՝ հավելելով, որ բաց է համագործակցելու որոշ իրանցի այն պաշտոնյաների հետ, ովքեր վերապրել են «Էպիկական ցասում» գործողության առաջին մի քանի օրերին։

Թրամփը նշել է, որ Իրանը դեռ որոշ ժամանակ կարող է «շարունակել հրթիռներ տեղակայել»։

«Նրանց հզորությունը սպառվում է, և նրանք չունեն տեղ դրանք արձակելու համար, քանի որ դրանք ոչնչացվում են»,- ասել է Թրամփը։

Նա նշել է, որ Իրանի հրթիռային կայանքները սպառվում են։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնի և երկրի իշխանությունների հարաբերություններին, Թրամփն ասել է, որ բաց է «Իրանի նոր կառավարության» հետ շփումների համար։

Նա շեշտել է, որ դեռ «ուշ չէ»։

«Ոչ, դեռ շատ ուշ չէ։ Մի մոռացեք, որ 49 (իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ) սպանվել են, այնպես որ դա բավականին լուրջ խնդիր է, այնպես չէ՞։ Հայտնվում են նորերը։ Շատ մարդիկ ցանկանում են այդ աշխատանքը։ Նրանցից մի քանիսը շատ լավը կլինեին»,- ասել է նա։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը պատրաստ է աջակցել Իրանում այն ​​խմբավորումներին, որոնք պատրաստ են զենք վերցնել երկրի կառավարությունը տապալելու համար։