ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարվածների սկսվելուց ի վեր մոտ 9000 ամերիկացի լքել է Մերձավոր Արևելքը, հաղորդում է CBS News-ը։
Ռուբիոն նշել է, որ Դուբայում ԱՄՆ հյուպատոսության մոտ գտնվող կայանատեղիի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո ամբողջ ամերիկյան անձնակազմը տարհանվել է։
Ըստ նրա՝ տարածաշրջանում մոտ 1600 ԱՄՆ քաղաքացիներ ներկայում դիմել են օգնության համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























