Ռազմական սրացման պատճառով առնվազն 60 հազար մարդ լքել է հարավային Լիբանանը։ Բեյրութում անցկացված մամուլի ասուլիսում նման տվյալներ է հայտնել սոցիալական հարցերի նախարար Հանին ալ-Սաիդը հաղորդում է ТАСС-ը։
Նրա տվյալներով՝ բնակիչները տարհանվում են Բեքաա հովտից և Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերից, որոնք հաճախակի ավիահարվածների են ենթարկվում։ «Մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը,- ասել է նա։ -Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրենց տները լքած մարդկանց տառապանքները մեղմելու և նրանց հիմնական կարիքները բավարարելու համար»։
Ալ-Սաիդը հայտնել է, որ իշխանությունները բացել են ավելի քան 170 ընդունման կենտրոն, որտեղ ներկայում տեղավորված է 29 հազար փախստական։ Նա խոստովանել է, որ մեծ թվով քաղաքացիներ մնում են անօթևան։ «Ներկայիս փուլը ռազմական սրացման հետևանքները հաղթահարելու համար կոլեկտիվ համերաշխություն և նվիրվածություն է պահանջում»,- ընդգծել է նախարարը։




























