Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտին, որտեղ, ըստ նրանց, գիտնականները «գաղտնի» մշակում էին ատոմային զենքի հիմնական բաղադրիչը, հաղորդում է Times of Israel-ը։
«Ռազմական հետախուզությունը շարունակել է հետևել գիտնականների գործունեությանը և որոշել է նրանց նոր տեղը օբյեկտում, ինչը հնարավորություն է տվել ճշգրիտ հարված հասցնել թաքնված ստորգետնյա համալիրին»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ ցուցադրվում է Թեհրանի արևմտյան ծայրամասում գտնվող օբյեկտի քարտեզը։ «Այս օբյեկտում միջուկային գիտնականների մի խումբ գաղտնի մշակում էր միջուկային զենքի հիմնական բաղադրիչ»,- նշվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ գիտնականներն աշխատել են ստորգետնյա պահեստում, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն հունիսին նախորդ պատերազմի ժամանակ հարվածել են Իրանի մի քանի միջուկային օբյեկտների։




























