Իսպանիայի կառավարության դիրքորոշումն այս իրավիճակում (խոսքը Իրանի դեմ պատերազմի մասին է – խմբ.) հստակ է և հետևողական՝ «ոչ պատերազմին»։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Սա նույն դիրքորոշումն է, որը մենք որդեգրել էինք Ուկրաինայում և Գազայում։ Նախևառաջ՝ ո՛չ միջազգային իրավունքի խախտմանը, որը պաշտպանում է բոլորիս։ Չի կարելի մի խախտմանը պատասխանել մեկ այլ խախտմամբ, որովհետև հենց այդպես են սկսվում մարդկության մեծագույն աղետները»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը
Մենք չենք պատրաստվում լինել այն ամենի հանցակիցը, ինչը վնասակար է խաղաղության համար և հակասում է մեր արժեքներին ու շահերին՝ պարզապես ոմանց կողմից պատժամիջոցների կամ հաշվեհարդարի վախից դրդված։
23 տարի առաջ ԱՄՆ մեկ այլ վարչակազմ մեզ ներքաշեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ։ Մի պատերազմի, որը, ինչպես այն ժամանակ ասվում էր, տեսականորեն մղվում էր Սադամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքը ոչնչացնելու, ժողովրդավարություն հաստատելու և անվտանգություն ապահովելու համար»,- նշել է նա։





























