Հայ–իրանական սահմանային անցակետ տանող ճանապարհին բեռնատարների մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել. գիշերը ժամը 4–ից կապի խափանման պատճառով առհասարակ, մարդկանց ելումուտ դադարեցվել է, իսկ բեռնատարները, ինչպես վարորդներն են փոխանցում, անցնում են սովորականից ավելի երկար ժամանակում:

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է որ սահմանն անցնող իրանցիներ չկան, բայց կան օտարերկրացիներ։

Նշվում է, որ տեխնիկական խնդիրների  պատճառով դանդաղում են մաքսային ձրակերպումները բեռնատարների վարորդների համար, ինչն էլ հերթերի պատճառ է դառնում։

Մոտ 2 տասնյակ իրանցիներ, ինչպես NEWS.am-ի թղթակցին փոխանցել են սամանը հատող օտարերկրացիները, անցակետում սպասում են տեխնիկական խնդիրների լուծմանը:  Բացի այդ, կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են անցնել Իրան, սակայն հայկական մասը անցնելուց հետո ստիպված են լինում վերադառնալ, քանի որ իրանական կողմը չի կարողանում նրանց մուտքի գործընթացն իրականացնել՝ ինտերնետ կապի բացակայության պատճառով։

Image (2).jpg (36 KB)

Image (3).jpg (222 KB)

Image (4).jpg (196 KB)

Image (5).jpg (41 KB)

Image (7).jpg (141 KB)

Image (8).jpg (230 KB)