ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է արժանանան խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իրանի դեմ ռազմական գործողության համար: Դրա մասին մարտի 3-ին հայտարարել է Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոս Օֆիր Ակունիսը:

«Ես կարծում եմ՝ նախագահ Թրամփը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն արժանի են խաղաղության Նոբելյան մրցանակին: Հուսով եմ՝ նախագահ Թրամփը և վարչապետ Նեթանյահուն հաջորդ տարի կստանան խաղաղության Նոբելյան մրցանակը: Նրանք արժանի են դրան»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա:

Դրա մասին խոսելով՝ Ակունիսը հիշել է 1978 թվականի պատմական իրադարձությունները, երբ մրցանակը շնորհվեց Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին և Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինին: Քաղաքական գործիչները մրցանակը ստացել են խաղաղության համաձայնագրեր ստորագրելու համար: