Հինգշաբթի օրը Ադրբեջանը փակել է Իրանի մոտ գտնվող իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում՝ հայտարարելով, որ իր սահմանը հատել են չորս իրանական անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ըստ Ադրբեջանի կողմից օդաչուներին ուղղված ծանուցման (NOTAM)՝ օդային տարածքը փակ կմնա 12 ժամ։

Իրանը հերքում է Նախիջևանի վրա հարձակման մեղադրանքները։