Ռուսաստանցի հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովայի եւ սերբ բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի գործակալները պայմանավորվել են աստղային մարզական զույգի հարսանիքի օրվա վերաբերյալ:

Օրվա ընտրությունը հեշտ չի եղել` պայմանավորված զույգի զբաղվածությամբ:  Հարսանիքը մայիսին անցկացնելու առաջարկը չի ընդունվել, քանի որ այդ դեպքում  Շարապովան չէր կարող մասնակցել «Ռոման Գարոսին»:

Հաշվարկելով բոլոր հնարավոր տարբերակները, Շարապովայի կողմը որոշել է, որ ավելի լավ տարբերակ չկա, քան նոյեմբերի սկիզբը` մարզական շրջանի ավարտը, եւ նրանք կանգ են առել 10.11.12 ժամկետի վրա, գրում է «Утро.Ру»-ն:

Միաժամանակ, պարզվել է, որ այդ դեպքում փեսացուն ստիպված կլինի որոշ ժամանակով թողնել Թուրքիայում անցկացվելիք բասկետբելի մրցաշարը, սակայն դա նրան չի կանգնեցրել: