ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնաբանել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմագերիների փոխանակումը «500-ը 500-ով» բանաձեւով, որի երկրորդ փուլը տեղի է ունեցել ուրբաթ, եւ ազդարարել է «հետագա առաջընթացի» մասին «առաջիկա շաբաթներին»։
«Այս շաբաթ Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել, որի արդյունքում վերադարձվել է 1 000 մարդ, ըստ այն համաձայնագրերի, որոնք ձեռք են բերվել վերջերս Ժնեւում տեղի ունեցած եռակողմ բանակցություններում՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ»,- գրել է Ուիթքոֆը Х սոցցանցում։
Նրա խոսքով՝ գերիների նոր փոխանակումը հնարավոր է դարձել շնորհիվ «եկարատեւ եւ հանգամանալից խաղաղ բանակցությունների», որոնք անցկացվել են նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով»։
«Բանակցությունները շարունակվում են, եւ առաջիկա շաբաթներին սպասվում է հետագա առաջընթաց»,- ասել է Ուիթքոֆը։
Բանակցությունների հաջորդ փուլի ժամանակը եւ տեղը հայտնի չեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ ասել էր, որ հաջորդ եռակողմ հանդիպումը կարող էր տեղի ունենալ «մարտի 5-9-ին» Աբու Դաբիում, բայց այն ստիպված էին հետաձգել որոշ ժամանակով Մերձավոր Արեւելքում պատերազմի պատճառով։





























