Իրանի Զինված ուժերը Ադրբեջանից պահանջել են հանել երկրի տարածքից իսրայելցի զինծառայողներին։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության ԶՈւ «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը։
«Մենք հարեւան պետություն Ադրբեջանին, որպես մուսուլմանական երկրի, հայտարարում ենք, որ հանուն տարածաշրջանում անկայունության տարածման կանխման անհրաժեշտ է դուրս բերել սիոնիստներին իրենց տարածքից եւ սպառնալիքի չենթարկել սեփական ժողովրդի եւ Իրանի անվտանգությունը»,- Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը մեջբերել է նրա խոսքերը։
Մարտի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նախիջեւանի օդանավակայանի մոտ երկու դրոն է ընկել՝ արձակված Իրանի տարածքից։ Միեւնույն ժամանակ, Իրանի գլխավոր շտաբը հերքել է տեղեկությունն անօդաչուների արձակման մասին Ադրբեջանի տարածքի դեմ՝ միջադեպի պատասխանատվությունը դնելով Իսրայելի վրա։




























