«Պուտինի ձերբակալման մասին» տեսահոլովակը, որը ցանցում դիտել են երկու միլիոն օգտվողներ, «Հարձակում Ռուսաստանի վրա» ֆիլմի գովազդային հատվածն է եղել:
50 վայրկյան տեւողությամբ տեսագրությունը ներկայացնում է Խամովնիկի դատարանի սրահում «ռուս վարչապետի դատավարության» մասին նորությունների թողարկումը:
Նրան մեղադրում են պետական գույքի զավթման, ֆինանսական զեղծարարությունների եւ պաշտոնեական լիազորությունների գերազանցման, ինչպես նաեւ ահաբեկչական ակտի նախապատրաստման մեջ` բնակչությանը վախեցնելու եւ իշխանական մարմինների վրա ազդելու նպատակով:
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը փետրվարի 2-ին ուժը կորցրած է ճանաչել «Հարձակում Ռուսաստանի վրա» փաստագրական ֆիլմի վարձութային արտոնագիրը, որը պատմում է 1999թ. շենքերի պայթյունների մասին, ինչպես նաեւ անկախ կինոփաստագրագետների նկարահանած եւս չորս ժապավեններ: Այս մասին BBC-ին հայտնել է ֆիլմի վարձույթը տնօրինող Վադիմ Կորովինը:
Ֆիլմերի ցուցադրության փաստացի արգելքի պատճառը ցուցադրողի եւ արտադրող ստուդիաների միջեւ անմիջական պայմանագրերի բացակայությունն է: Կորովինն ինքը հայտարարել է, որ Ռուսաստանում «իսկական գրաքննադատություն է սկսել գործել»:











