ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հեռու է» Սպահանում միջուկային նյութերը պաշտպանելու համար Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հրաման տալուց։
«Այդ հարցում դեռ որևէ որոշում չենք ընդունել։ Մենք շատ հեռու ենք դրանից»,- The Post-ին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի հինավուրց մայրաքաղաքի մոտ գտնվող Իրանի ստորգետնյա հարստացման օբյեկտում ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայման մասին հաղորդագրությունները։
Թրամփը հայտարարել նաև է, որ «դժգոհ» է 56-ամյա Խամենեիի կողմից իր հոր՝ Ալի Խամենեիի փոխարինմամբ Իրանի առաջնորդի պաշտոնում, սակայն չի կրկնել առանց իր համաձայնության իշխանությունը ստանձնած ցանկացած իրավահաջորդի վերացնելու մասին իր պատրաստակամության մասին նախորդ հայտարարությունը։ «Չեմ ասի»,- ասել է Թրամփը կրտսեր Խամենեիի վերաբերյալ իր ծրագրերի մասին։ «Չեմ ասի։ Ես նրանից գոհ չեմ»։
Թրամփը հերքել է Սպահան ցամաքային զորքեր տեղակայելու հնարավորության մասին ենթադրությունները՝ շաբաթ օրը Air Force One-ում լրագրողներին հայտարարելով, որ «իրենք դրա մասին չեն խոսել»։ Ընդսմին, Semafor-ի, NBC News-ի և Axios-ի նման լրատվամիջոցները նույն օրը հայտնեցին, որ նման սցենարն ակտիվորեն քննարկվում է։
Միևնույն ժամանակ, Մոջթաբա Խամենեիին՝ վերջինիս ընտրությունից առաջ արված բացահայտ սպառնալիքներին հաջորդել է Թրամփի զուսպ արձագանքը։
Կիրակի օրը Թրամփը ABC News-ին հայտարարել էր, որ նոր առաջնորդը «երկար չի դիմանա, եթե մենք հավանությոն չտանք»։ Անցյալ շաբաթ Թրամփը Axios-ին ասել էր, որ «Խամենեիի որդին թեթև քաշային է» և որ «ինքը պետք է մասնակցի նշանակմանը, ինչպես Վենեսուելայում Դելսիի [Ռոդրիգեսի] դեպքում»։





























