Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ իսրայելական տանկը կրակ է բացել շենքի ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զինվորները նկատել են կառույց մտնող զինյալներին։

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է երկուշաբթի վաղ առավոտյան իրականացված երկրորդ հարձակման մասին, որն ուղղված է եղել Հարավային Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների և ենթակառուցվածքների դեմ։ «Այս գործողությունը հանդիսանում է առաջնագծի պաշտպանական դիրքերի ամրապնդմանն ուղղված ջանքերի մի մասը, որն իրականացվում է Իսրայելի հյուսիսի բնակիչների լրացուցիչ պաշտպանությունն ապահովելու համար», — ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։

Երկուշաբթի CNN-ը հաղորդել է, որ Իսրայելը դիտարկում է Հարավային Լիբանանում ավելի խորը գործողություն իրականացնելու և այնտեղ իր ռազմական ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը։

2024 թվականի նոյեմբերից՝ հրադադարի համաձայնագրից հետո, Իսրայելը Հարավային Լիբանանում վերահսկում է հինգ դիրք։ Մարտի 2-ին Հեզբոլլահը մի քանի արկ էր արձակել, ինչին ի պատասխանը ՑԱԽԱԼ-ը հայտնել էր մի քանի լրացուցիչ դիրքերի գրավման մասին՝ այդպիսով ընդլայնելով տարածաշրջանում իր ներկայությունը։