Իրանի անվտանգության ուժերը լիովին պատրաստ են հակազդել ԱՄՆ-ի ցանկացած հնարավոր դիվերսիոն գործողության, երեքշաբթի Press TV-ին ասել է անվտանգության բարձրաստիճան աղբյուրը։
Արձագանքելով որոշակի զգայուն տարածքներում, ներառյալ թվում՝ Իրանի միջուկային օբյեկտներում հնարավոր օդային հարվածի և ցամաքային ներխուժման մասին որոշ ամերիկյան և իսրայելական աղբյուրների պնդումներին, զրուցակիցը նշել է, որ Իրանի անվտանգության ուժերը պատրաստ են ցանկացած իրավիճակի։
Աղբյուրն ընդգծել է, որ այդ «հնարավորության պատուհանը» շատ հարմար կլինի իրանական ուժերի համար՝ «կամ ոչնչացնելու թշնամու մի մասը, կամ գերեվարելու նրանց»։ «Մենք 20 տարի շարունակ պատրաստվում ենք այդ օրվան։ Իրաքը, Աֆղանստանը, Սիրիան և որոշ այլ վայրեր դարձել են լավ պրակտիկա տեղում նման թշնամու դեմ պայքարելու համար»,- ասել է նա Press TV-ին։
Աղբյուրը նշել է նաև, որ ամերիկացիներն ավելի լավ կլինի ավելի ուշադիր լինեն անցյալի դառը փորձի և նրանց սպասվող մահացու վտանգների նկատմամբ։
Bloomberg-ը կիրակի հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է հատուկ նշանակության ուժեր տեղակայելու հնարավորությունը Իրանում զենքի մակարդակի ուրանի պաշարները գրավելու համար։
CNN-ը հաղորդել է, որ նման սրացնող գործողությունը կվտանգի զգալի թվով զինվորների կյանքը բարձր ռադիոակտիվ նյութերի անվտանգության կամ վնասազերծման բարդ առաքելության ընթացքում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ զգուշացրել էր, որ Թեհրանը լիովին ունակ է պաշտպանվելու ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ներխուժումից։





























