Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը կհետևի «ակն ընդ ական» մոտեցմանը՝ ցանկացած «ագրեսիայի գործողության» պատասխանելով համաչափ և անհապաղ արձագանքով։
«Ոչ մի ագրեսիայի գործողություն անպատասխան չի մնա։ Այսօր մենք հայտարարում ենք «ակն ընդ ական» կանոնը՝ առանց վարանելու և առանց բացառությունների»,- գրել է Ղալիբաֆը X-ում գրառման մեջ։
«Եթե նրանք պատերազմ սկսեն ենթակառուցվածքների դեմ, մենք ի պատասխան կհարվածենք ենթակառուցվածքներին»,- հավելել է նա։



























