Իրաքի տարածքի վրա հարվածները երկրի ինքնիշխանության և անվտանգության խախտում են։ Դրա մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ հեռախոսազրույցում։
Ալ-Սուդանին ընդգծել է, որ Իրաքի վրա հարձակումներն անընդունելի են և խաթարում են Բաղդադի՝ հակամարտությունը դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու փորձերը, ասվում է Իրաքի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Նա կրկին նշել է, որ Իրաքը մերժում է Իրանի դեմ անարդար պատերազմը և շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը։ Վարչապետը նշել է Իրաքի պատրաստակամությունը՝ նպաստելու հակամարտության դադարեցմանը և երկխոսությանը և դիվանագիտական լուծումներին վերադառնալուն, այլ ոչ թե ուժի կիրառմանը, որը սպառնում է տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը։
Նա նաև ցավակցություն է հայտնել Իրաքի կառավարության և ժողովրդի անունից՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների մահվան կապակցությամբ և հույս է հայտնել վիրավորված քաղաքացիական անձանց արագ ապաքինման համար։



























