Եվրամիությունը որոշել է արգելել արհեստական բանականության (ԱԲ) այն հավելվածների օգտագործումը, որոնք կարող են կիրառվել մարդկանց սեքսուալիզացված պատկերներ ստեղծելու համար։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ ծանոթանալով Եվրոպական հանձնաժողովի առաջարկներին։

Համաձայն այդ առաջարկների՝ Եվրոպայում կարգելվի ԱԲ ցանկացած համակարգի օգտագործումը, որն ընդունակ է էրոտիկ բնույթի դիփֆեյքեր ստեղծել (ներառյալ աուդիոֆայլեր)՝ առանց իրական մարդկանց համաձայնության։ Հրապարակման մեջ նշվում է, որ այս որոշումն ընդունվել է Grok արհեստական բանականության մոդելի հիման վրա գործող չատ-բոտի շուրջ ծագած սկանդալից հետո, որն օգտագործվել էր իրական մարդկանց, այդ թվում՝ երեխաների, միլիոնավոր լուսանկարներ բեռնելու համար։ Այդ նկարներում նրանք հաճախ եղել են լողազգեստով կամ լիովին մերկ վիճակում։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի ընկերության մշակած մոդելի օգնությամբ ընդհանուր առմամբ գեներացվել է սեքսուալ բնույթի 3 միլիոն պատկեր և երեխաների նկատմամբ բռնության 20 հազար պատկեր։