Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված ռուսական մարդասիրական օգնությունից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Երևանում դիվանագիտական աղբյուրը։

«Պաշտոնական Երևանը հրաժարվել է Ղարաբաղից տեղահանված անձանց համար նախատեսված ռուսական մարդասիրական օգնությունից», - ասել է նա։

Աղբյուրը որևէ այլ մանրամասն չի հաղորդել։