Միլանի դատախազությունը պահանջել է գործ հարուցել Amazon-ի չորս մենեջերների դեմ՝ ընկերության եվրոպական դուստր ընկերության կողմից հարկերից խուսափելու համար: ANSA լրատվական գործակալության տվյալներով՝ գործը վերաբերում է ԵՄ հարկաբյուջետային եւ մաքսային կանոնակարգերի փոփոխություններ չկատարելուն, որի արդյունքում ընկերությունը 2019-2021թթ․ չի վճարել 1.2 միլիարդ եվրո ԱԱՀ:
Դատախազության պահանջը նախորդել է Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետաքննությանը: Ընկերությունն ավելի վաղ համաձայնության էր եկել Իտալիայի հարկային գործակալության հետ՝ 527 միլիոն եվրոյի չափով վճարում կատարելու վերաբերյալ:
Ընկերությունում հայտնել են անարդար հետապնդումների մասին եւ մտադիր են պաշտպանվել անհիմն մեղադրանքներից: Դատավարություն սկսելու մասին որոշումը պետք է ընդունի նախաքննության դատավորը:
Amazon-ը, ինչպես եւ մյուս խոշոր արտասահմանյան ընկերությունները, բազմիցս ենթարկվել է բազմամիլիոն տուգանքների Իտալիայում՝ տարբեր հարկաբյուջետային խախտումների եւ շուկայական չարաշահումների համար:



























