Տարածաշրջանում բոլորի շահերից է բխում, որ իշխող ռեժիմը տապալվի Իրանում։ NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանին և Թուրքիային այժմ դրդում են ներքաշվել պատերազմի մեջ Իրանի դեմ։
«Ուժի գործոն» հաղորդման եթերում Բոլթոնն ասել է, որ Թրամփը մեծ սխալ է թույլ տվել նախքան պատերազմ սկսելը։
«Թրամփը սխալ թույլ տվեց՝ նախապես չխորհրդակցելով ընկերների և դաշնակիցների հետ։ Դա պետք է արվեր ոչ թե ռազմական գործողությունների ճշգրիտ մանրամասները կամ ժամկետները նրանց հայտնելու նպատակով, այլ ասելու համար, որ ժամանակն է՝ վճռական գործողությունների գնալ Իրանի դեմ և այդ երկրներին ներգրավել գործընթացքում նախքան պատերազմի մեկնարկը, ո՛չ թե դրանից հետո»,- ասել է Բոլթոնը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։











