Վստահաբար կառավարությունը կամ մեր արտաքին գերատեսչությունը հանդես կգա հայտարարությամբ, վստահ եղեք, որ սահմանված ձևով և ընթացքով կառավարությունը արձագանքում է այն ամենին, ինչ անհրաժեշտ է համարում։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ձգձգվում Իրանին մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը՝ հաշվի առնելով, որ հարևան երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը նման քայլ արդեն արել են։
«Մեր առողջապահական համակարգը ուրեմն ունի բոլոր իրավիճակների վերաբերելի գործողությունների պլան և ըստ այդ պլանի, պատրաստ է գործել բոլոր հանգամանքներում»,–ասաց նա։











