Շվեդիայի քաղաքացին Իրանում մահապատժի է ենթարկվել լրտեսության մեղադրանքով, Ստոկհոլմը բողոք է հայտնել այդ կապակցությամբ, չորեքշաբթի հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը։
Մահապատժի ենթարկված տղամարդը 2019 թվականին դարձել է Շվեդիայի քաղաքացի և միաժամանակ ունեցել է Իրանի քաղաքացիություն։
«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին և բողոք է ներկայացրել։ Այդ ամենի համար պատասխանատվությունը միայն Իրանի վրա է։ Շվեդիան շարունակելու է դատապարտել Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումները»,- սոցիալական ցանցերում գրել է Շվեդիայի արտգործնախարար Մալմյոր Ստեներգարդը։
Նա նշել է, որ տղամարդու ձերբակալությունից ի վեր անցյալ տարվա հունիսին Շվեդիան բազմիցս բարձրացրել է այդ հարցը Իրանի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում։





























