Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) ցմահ որակազրկել է արգենտինացի բռնցքամարտիկ Լուիս Ալբերտո Լասարտեն, որը փետրվարի 11-ին Բուենոս Այրեսում ֆիլիպինցի Ջոնրիել Կասիմերոյի հետ մենամարտի 6-րդ ռաունդում սպառնացել էր սպանել մրցավարին, եթե նա չվերադարձնի չհաշված միավորները:

Ֆիլիպինցի բռնցքամարտիկը չեմպիոնական մենամարտում երկու անգամ նոկդաունի ենթարկեց Լասարտեին, իսկ 10-րդ ռաունդում հաղթանակ տարավ տեխնիկական նոկաուտով: Դրանից հետո արգետինացի երկրպագուները ներխուժեցին ռինգ եւ ծեծեցին նորընծա չեմպիոնին ու մրցավար Էդի Կլաուդիոյին: Վնասվածքներ ստացած մրցավարը տեղափոխվեց հիվանդանոց, հաղորդում է Fightnews.com-ը: