Ֆրանսիական խորտկարանի տերը դրամարկղի մոտ հայտնաբերել է ՀԴԲ-ի գաղտնի թղթապանակը, փոխանցել է այն տերերին եւ դրա համար մեդալ ստացել:
Այդ մասին ֆրանսիական «Ֆիգարո» թերթին պատմել է այդ հաստատության տերը` լիբանանցի Բիլալ Էրշեն:
Նրա խոսքով, դա սովորական թղթապանակ էր, ինքը բացել է այն, որպեսզի տեսնի, թե ինչ են մոռացել այցելուները եւ ցնցվել է այդտեղ պարունակվող տեղեկություններից:
Թղթապանակում ներառված է Կաննում գտնվող «Քարլթոն» հյուրանոցի մանրազնին ծրագիրը, որտեղ կանգ էր առել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2011-ի նոյեմբերին` G20-ի գագաթաժողովի ժամանակ, նշված էր նաեւ նախագահի տեղաշարժման ծրագիրը:
Էրշեն անմիջապես կապվել է ՀԴԲ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր միանգամից չեն հավատացել նրան եւ պահանջել են կարդալ փաստաթղթի առաջին էջը:
Նրա խոսքով, ՀԴԲ-ի աշխատակիցները սրճարան են եկել զանգից 5 րոպե անց, ընդ որում նրանք սկզբում նույնիսկ չեն էլ հարցրել հեռախոսով, թե որտեղ է գտնվում խորտկարանը, գրում է «Ինտերֆաքս»-ը:




























