Իշխանությունների վերարտադրությունից հետո հայաթափվել է Արցախը, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի իշխանության տարածքում, և Ադրբեջանը ներկայացնում է նոր պահանջներ Հայաստանին։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, ի՞նչ է տեղի ունենալու։ Այս վտանգը ամբողջությամբ պետք է հասկանանք ու այդ վտանգը պետք է այս դահլիճից դուրս տարածեն մեր բոլոր հայրենակիցներին։ Եթե սրանք վերարտադրվելը տեղի է ունենա, Ադրբեջանի պահանջով փոխվելու է Հայաստանի սահմանադրությունը և ամեն պահանջ իրականացնելուց առաջ նա հայտարարել է, որ պետք է այս պահանջը անել, որպեսզի պատերազմ չլինի այնուհետև փորձելու են Հայաստանում Հայաստանում բնակեցնել 300.000 ադրբեջանցի. սա չափազանցություն չի։ Երբ որ քանի տարի առաջ խոսում էինք այդ վտանգների մասին շատերը ասում էին չափազանցություն է, բայց նորից եմ կրկնում, ցավոք այդ ամեն ինչը իրականություն է դարձել։
Հետևաբար, ամեն ինչ շատ պարզ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրություն անեն քանդողի կամ կառուցողի միջև, պետք է ընտրություն անեն հանձնողի կամ պաշտպանողի, նվաստացման կամ արժանապատվության միջև։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ընտրելու է արժանապատվությունը, անվտանգությունը, իր իրավունքների պաշտպանությունը»,- նշել է Սաղաթելյանը։
Իր խոսում Իշխան Սաղաթելյանը դիմել է նաև քաղաքացիներին՝ հորդորով. «Ժողովուրդ ջան, դուք ոչ միայն մեր աջակիցներն եք, մեր համակիրներն եք, վաղվա մեր ընտրողներն են, այլ նաև մեր թիմի ներկայացուցիչներ եք, մեր խնդրանքն ու հորդորը ձեզ, որ այս դահլիճներից դուրս գանք, մեր գաղափարները, մեր հայացքները, մեր տեսակետները, մտցնենք յուրաքանչյուր հայի օջախ, բացատրենք վտանգները, թե թիկունք տան, մեկնել ենք մեր ջանքերը և ուժերը, ու մենք վստահում ենք ձեզ, մենք ունենք փորձառու թիմ, մրցունակ ծրագիր, կամք և վճռականություն համատեղ ուժերով անվտանգ և մրցունակ Հայաստան կերտելու համար, մենք դա կարող ենք և անելու ենք միասին»։











