ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հայտնի չէ TRIPP-ի շուրջ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ ռուսական կողմի վերջնական որոշումը:

Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում նախարարը հիշեցրել է վարչապետի գնահատականը, ըստ որի՝ հայկական երկաթուղիները զրկվում են մրցունակությունից, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում գործ ունենալ ՌԴ-ի ու նրա ակտիվների հետ և ցանկանում է շրջանցել Հայաստանը։ «Ոչ ոք դա չի թաքցնում։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները մոդեռնիզացվեն, մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները ֆիզիկապես կապվեն մի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ՝ Կարսով, մյուս կողմից՝ լինի նաև Երասխ-Նախիջևան հատվածը։ Հիմա կառավարող ընկերությունը և երկիրը, որին պատկանում է այդ ընկերությունը, պետք է դիրքավորվի այս հարցի շուրջ։ Եթե կառուցում են, մոդեռնիզացվում են՝ մի իրողություն է, եթե հրաժարվում են՝ այլ իրողություն է»,- նշել է Միրզոյանը։