Այսօրվա դրությամբ չարժե, որ Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին: Այդ մասին փետրվարի 19-ին հայտարարել է  Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»:

«Չեմ կարծում, թե տվյալ պահին Իսրայելը խելամիտ կվարվի` հարվածելով  Իրանին: Իմ կարծիքով, Իսրայելը,  ինչպես նաեւ մյուս երկրները, պետք է տեսնեն, թե ինչպես կավարտվի մեր ներկա մարտավարությունը. պատժամիջոցների եւ տնտեսական ճնշման համադրությունը` բանակցությունների պատրաստակամությամբ»,-ասել է Հեյգը:

Միաժամանակ, Իսրայելի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը հայտարարել է, թե Իսրայելն ինքնուրույն որոշում կկայանցնի, պետք է հարվածել, թե ոչ: