Ապրիլի 1–ից Մեծամորի ԱԷԿ–ի շահագործումը դադարել է պլանային վերազինման համար, ուստի 2026 թ. Հայաստանի արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Եթե հաշվի առնենք, որ 2026 թ. ընթացքում, շահագործման ժամկետի երկարացման ծրագրով պայմանավորված, Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1–ից 5 ամսով դուրս է եկել շահագործումից, ամենայն հավանականությամբ, 2026 թ. մեր արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը»,– ասաց նա։