Ռուսական կողմը հստակ, շատ բաց, նախապես պլանավորված, արդեն մշակված տեքստերով հանդիպման բաց հատվածում հստակ արձանագրել են, թե ինչ խնդիրներ ունեն և ինչ խնդիրներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության հետ։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Պուտին–Փաշինյան հանդիպմանը։
«Ռուսական կողմը հրապարակային ասաց, որ ՀՀ քաղաքացին իմանա, թե գործող իշխանության որոշումների արդյունքում ինչ մարտահրավերներ մենք կարող ենք ունենալ։ Առաջինը, հստակ մեզ տրվել է ուղերձ, որ գազը կարող է թանկանալ։
Այնուհետեւ հրապարակվում է փոխվարչապետ Օվերչուկի ծավալուն հոդվածը, որտեղ շատ բաց տեքստով խոսում է բոլոր հարցերի մասին։
Պուտին–Փաշինյան այս հանդիպումը ջրբաժան է եղել, հստակ զրույց է գնում, որ հայ ժողովուրդ, այս մարդիկ այնպես են անելու, որ դուք 600 դոլարանոց գազ եք վառելու։ Պատրա՞ստ եք։ Արամ Սարգսյանն ասում է՝ մենք ցուրտ ձմեռներ պետք է դիմանանք, պետք է դիմակայենք, այսինքն, սկսել է արդեն պրոպագանդան, բայց դուք իմացեք, որ սովորական ժողովուրդն է տուժելու։
Բացի դրանից, վերջին մեկ տարում Հայաստանը 6 միլիարդ դոլար շրջանառություն է կորցրել, այսինքն հայ ժողովուրդը այսքան գումար է կորցրել այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում։
Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք այս պայմաններում շարունակենք այս իշխանության գիծը, որը փորձանք է։ Այս մարդիկ փորձանքաբերներ են, փորձանքաբեր, իրենք կարող են մենակ փորձանք բերել»,– ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։











