Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, թե ինչի հետ է դա կապված
«Դա ինչո՞վ է պայմանավորված: Հիմա կասեն՝ խաղաղության, գուցեև, բայց նաև այն բանով, որ օրենքներ ենք ընդունվել, որոնք փոխում են միջավայրը, և այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալիս մայրերին՝ վստահ լինելու, որ այն, ինչ կար բանակի ներսում և շարունակվում էր, այժմ կանգնած է»,- ասաց նա:
Ըստ ԱԺ հանձնաժողովի նախագահի՝ նվազել է նաև բանակում մահվան դեպքերի թիվը, թեև խնդիրներ կան, և փակ քննարկումների ժամանակ քննարկվում են նաև այդ խնդիրների լուծումները:
«Խաղաղության ամեն օրը՝ օրենսդրությունից սկսած, պետք է իրականացնել ծրագիր, որը մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա:











