Ապրիլի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։
Հանդիպմանը ընդգծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից:
Նախագահները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության կապակցությամբ, մտքեր են փոխանակել հարաբերությունների հեռանկարների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։





























