«Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների խմբի կազմում Իրանից Հայաստան ժամանած 175 ռուսաստանցիները երկուշաբթի օրը Երևանից մեկնել են Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 6-ին «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբի կազմում «Նուրդուզ»/«Ագարակ» անցակետով Իրանից Հայաստան ժամանած ՌԴ ևս 175 քաղաքացի է հատուկ չվերթով Երևանից մեկնել Մոսկվա», — նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս դիվանագետների և հայ ներկայացուցիչների համակարգված ջանքերի շնորհիվ, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի միջոցով հայրենիք է վերադարձել ընդհանուր առմամբ 509 Ռուսաստանի քաղաքացի։ «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ բարյացակամ վերաբերմունքի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների մուտքն օպերատիվ կերպով կազմակերպելու համար», — նշել են դեսպանությունից։





























