Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ աջակցության և մարդասիրական օգնության համար։ Այս մասին ապրիլի 7-ին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ այս օգնությունը տրամադրվել է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ հայկական ընկերությունների և հասարակության կողմից։ «Սա շատ կարևոր խորհրդանշական ժեստ է Իրանին որպես բարեկամ երկիր, և մենք իսկապես շնորհակալ ենք դրա համար։ Անկախ օգնության քանակից և տեսակից, լինի դա դեղորայք, սնունդ, թե այլ օգնություն, այս խորհրդանշական ժեստը շատ կարևոր է։ Մենք գնահատում ենք դա», - նշել է դեսպանը։





























