Հայաստան միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են հոսելու իրական ներդրողներից։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է եւ լավ է ապրելու։ Մեր երկիրն ունենալու է 300 հազար նոր աշխատատեղեր, որ մարդիկ մնան, աշխատեն գործարաններում, հյուրանոցներում , IT կենտրոններում։ Մեր ընկերները վերադառնալու են եւ աշխատեն Հայաստանում։

Մեզ պետք է ուժեղ Հայաստան, սա կարող է լինել միայն Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,– ասել է Կարապետյանը բեմահարթակից։