Al Jazeera-ի վերլուծաբան Ջեյմս Բեյսը կարծում է, որ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը կարող է շատ ավելի աղետալի լինել համաշխարհային տնտեսության, քան հենց Իրանի համար։ Ըստ նրա՝ 1979 թվականից պատժամիջոցների ներքո գտնվող Իրանն արդեն տնտեսական զգալի կայունություն է ձեռք բերել, մինչդեռ գլոբալ տնտեսությունը «կարող է տուժել շատ ավելի արագ ու հիմնավոր կերպով»։

Ավելին, ըստ Al Jazeera-ի տվյալների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Իրանը կրկնակի անգամ ավելի շատ է վաստակել, քան մինչև պատերազմը։ Նա դա արել նավթի գների կտրուկ աճի և Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարների շնորհիվ։

Իրանը շրջափակումն անվանել է ապօրինի և խոստացել է պատերազմի ավարտից հետո նեղուցի նկատմամբ վերահսկողության մշտական մեխանիզմ սահմանել: