Գյումրիի փոխքաղաքապետ, Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, չի հաստատում, որ ընդգրկված է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում։
Նշենք, որ նախորդ շաբաթ կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 36 անունները, որոնց մեջ 25–րդն Առաքելյանն է։
«Ես ուզում եմ ձեզ ասել, որ այդ ամեն ինչը պաշտոնական հայտարարություններ չեն, ոչ մի պաշտոնական բան դեռ չկա։ Կգա ժամանակը, կհայտարարվի»,– ասել է նա լրագրողների հետ զրույցում։











