Ազգային ժողովն, այսօր՝ ապրիլի 14-ին, գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդհանուր առմամբ 23 հարց է։ Դրանցից տասներեքը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին ընթերցմամբ։
Դրանց թվում են Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ներդրումների մասին» օրինագիծը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում և դրան կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։











