Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, սակայն «իրավական նորմերի շրջանակներում»։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Իրանը հավատարիմ է մնում վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու սկզբունքին։ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին, եթե դրանք ընթանան իրավական նորմերի շրջանակում և չոտնահարեն երկրի ազգային արժանապատվությունն ու հեղինակությունը» », — Փեզեշքիանի խոսքերն են մեջբերվում նրա տելեգրամյան ալիքում։





























