Արմավիրի առաջին ատյանի դատարանում երկրորդ փորձից սկսվել են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով նախնական լսումները:

Արշակ սրբազանին մեղադրում են 2018 թվականի մի միջադեպի համար։ Ըստ մեղադրանքի՝ նա հանձնարարել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամների պայուսակների մեջ մարիխուանա գցել՝ նրանց վարկաբեկելու նպատակով։ Դա որակվել է որպես իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։

Ավելի վաղ այս գործով դատավոր Գևորգ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ գործում ներգրավված քննչական մարմինների աշխատակիցների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու պատճառով: