«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ազգային ժողովի՝ սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով, իր ընտրական ցուցակն է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին:

Այն բերեցին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ ՔՊ–ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հայտերը ԿԸՀ–ն ընդունում է ապրիլի 13–ից մինչև ապրիլի 23–ը։ Դրանից հետո ևս 10 օր կտևի այդ հայտերի գրանցումը։

Քարոզարշավի կմեկնարկի մայիսի 8–ին և կտևի ինչև հունիսի 5–ը ներառյալ։