ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ երկարաձգել ռուսական և իրանական նավթին առնչվող պատժամիջոցների ժամանակավոր բացառությունների գործողությունը։

Նրա խոսքով՝ խոսքը նավթի այն մատակարարումների մասին էր, որոնք արդեն տեղափոխման փուլում էին մինչև սահմանափակումների ներդրումը, և այդ բացառությունները եղել են ժամանակավոր։

Բեսենտն ընդգծել է, որ վարչակազմը չի վերականգնելու այն հիմնական լիցենզիաները, որոնք թույլ էին տալիս առևտուր անել ռուսական և իրանական նավթով։ Իրանի համար գործող արտոնությունների ժամկետն ավարտվում է ապրիլի 19-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ-ն երկարաձգել է ռուսական «Լուկոյլ» ընկերության արտասահմանյան լցակայանների համար նախատեսված առանձին բացառությունը, ինչը թույլ է տալիս նրանց շարունակել Ռուսաստանի սահմաններից դուրս մինչև հոկտեմբերի վերջ իրականացվող  աշխատանքը։