2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից։ Գործարքի արժեքը կազմել 960 դոլար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Պետական մաքսային կոմիտեին։ Ապրանքների տեսակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Այդուհանդերձ, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը խիստ անհամաչափ է. նույն ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,76 մլն դոլարի արտադրանք։ Մասնավորապես, Հայաստանը հարևան երկրից գնել է դիզելային վառելիք և ցորեն. դիզելով բեռնված վերջին վագոնները վերջերս են ժամանել երկիր։