Տարածված են շահարկումներ այն մասին, որ պետությունը, իբր, հրաժարվում է քաղաքացիություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին: Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2025 թվականի (2021-2026) ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Նրա խոսքով՝ 2025 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որոնցից 19,367-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներ են:
«Այսօրվա դրությամբ, ներառյալ այս տարվա առաջին եռամսյակը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 36,676 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն»: Լեռնային Ղարաբաղից տեղահանված անչափահասների ընդհանուր թիվը կազմում է 28,000: Նրանցից 12,000-ը արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն անձնագրային գրանցման միջոցով», - հաղորդել է Ներքին գործերի նախարարը:




























