Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ստանալ շնորհավորանքներ միջազգային գործընկերներից, հեղինակավոր մարզական կառույցներից:
Քիքբոքսինգի համաշխարհային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ Ռոյ Բեյքերը տեսաուղերձում նշել է, որ այդ ընտրությունը սպորտի ոլորտը ճշգրիտ կառավարելու վկայություն է. «Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից, շնորհավորելու Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը Գագիկ Ծառուկյանին Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահը ընտրվելու առթիվ։ Սա հստակ վկայությունն է առ այն, որ նա շարունակաբար առաջ է գնում սպորտային կառավարման ոլորտում և քայլում Հայաստանում սպորտի զարգացմանը համընթաց։ Ցանկանում եմ շնորհավորել նրան աշխարհի քիք բոքսերների անունից, ինչպես նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից»։
Վերջին տարիներին Գագիկ Ծառուկյանը մեծ ներդրում է ունեցել նաև մարտարվեստների զարգացման գործում։ Ռուսաստանի Թեկվանդոյի ֆեդերացիայի նախագահ ու Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Կրիվարյուկա Ռեկվարյևիչի խոսքով այս ընտրությունը զարգացման նոր հեռանկարներ է բացում. «Ցանկանում եմ շնորհավորել Գագիկ Ծառուկյանին, վստահ եմ նա իր մեծ ներդրումը կունենա նաև այս կառույցը զարգացնելու գործում, մաղթում եմ արդյունավետ աշխատանք և բարգավաճում»։
Գագիկ Ծառուկյանին շնորհավորել են նաև Ղազախստանի երկամարտի համաշխարհային ասոցիացիան և ավանդական կարատեի միջազգային ֆեդերացիան. « աղթում եմ մեծ ուժ այս դժվարին ճանապարհին, սպորտային դիվանագիտության գործում: Սպորտը խաղաղության դեսպանն է աշխարհում, և բոլոր մարտերը պետք է տեղի ունենան մարզական հարթակներում: Շնորհավորում եմ և ցանկանում, որ պինդ ու ամուր մնաք: Մենք հասկանում ենք որ իրական առաջնորդությունը չի որոշվում պաշտոնով ,այլ պայմանավորված է ծառայելու պատրաստակամությամբ և միավորելու, և մյուսներին առաջ մղելու հմտությամբ: Ձեր անցած ճանապարհը արտացոլում է այս ոգին, ձեր աջակցությունը օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերին ցույց է տալիս, որ սպորտը շատ ավելին է, քան ուղղակի մրցակցությունը։ Դա ճանապարհ է, որ կերտում է բնավորություն, արժանապատվություն և ներդաշնակություն։ Մենք վստահ ենք, որ ձեր առաջնորդությամբ այս նոր փուլը կնպաստի ազգերի միջև միասնականության հաստատմանը։ Մենք ցանկանում ենք ձեզ ուժ, իմաստություն և հաջողություն այս ճանապարհին»:
Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները նշում են այս ընտրությունը ցույց է տալիս ասոցիացիայի երկարաժամկետ ծրագրերը, զարգացնել ամբողջ աշխարհում:











