Իսակովի պողոտայում արդեն գծանշումն արել, ավարտել են, իսկ գծանշումը շինարարության ավարտի վերջին ակորդն է, երեկ երթևեկում եմ Իսակովի պողոտայով, մի փոքր անձրև էր եկել և արդեն լիճ էր գոյացել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Ասում են՝ ասֆալտը կփռենք, կպրծնենք, նոր ջրահեռացումը կանենք։ Դա նույնն է, որ անցյալ տարի Ամիրյան փողոցը ասֆալտ տարեցին, էս տարի քանդում են, մայթերը լայնացնում են։ Էս մարդիկ պլանավորել չունեն, գիտելիքների պակաս ունեն, և այդ պակասը ստվերի պես իրենց հետևում է։ Ես ասել եմ՝ իրենք համ դիլետանտ են, համ թալանչի են, բոլորը միքս է տվել»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ իրենք հասարակությանը կոչ էին անում բոյկոտել և չվճարել ուղեվարձը, Մանուկյանը նկատեց, որ այդ ժամանակ քաղաքային իշխանությունները հայտարարում էին, որ բոյկոտը ձախողվել է, իսկ հիմա հոնգուր հոնգուր լաց են լինում, որ բոյկոտը կայացել է, փող չի հավաքվում։
«Ասում է՝ դուք ինչ խոսում եք, ժողովուրդը ձեզ լսում է։ Որովհետև ժողովուրդը սիրում է մեզ, հարգում է, իսկ իրենցից զզվում և ատում է։ Ես իրենց «ժամո» եմ արել վաղը չէ մյուս օրը միասին ման գանք փողոցում, թող ժողովուրդը մեր մասին և իրենց մասին կարծիք արտահայտի»,–ասաց նա։











