ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը խախտում է հրադադարի ռեժիմը, հայտնում է SNN-ը։
«Նրանք պետք է դադարեցնեն շրջափակումը։ Եթե այն վերացվի, ապա կարծում եմ, որ Իսլամաբադում տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլը։
Եթե նրանք ցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ ենք։ Բայց եթե ընտրեն պատերազմի ճանապարհը, Իրանը դրան նույնպես պատրաստ է»,- նշել է դիվանագետը։
Իրավանին նաև հավելել է, որ հրադադարը պետք է տարածվի ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Լիբանանի վրա։





























