Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը (2000թ. մայիսի 20-ից մինչև 2007թ. ապրիլի 4-ը), ապօրինի կերպով օտարել է Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքները։
Բացի այդ, 2025 թվականի նոյեմբերի 5-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է սկսել Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։ Արարքը որակվել է 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ինչը համապատասխանում է գործող օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։











